Sղամարդկանց համար հակաբեղմնավորիչ լոսյոն


ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Biomedical Research ինստիտուտի գիտնականները հատուկ տղամարդկանց համար հակաբեղմնավորիչ լոսյոններ են ստեղծել, որը զգալիորեն կրճատում է երեխա ունենալու հավանականությունը, գրում է Huffinghton Post-ը: 
Նրանք իրար են խառնել տղամարդկային տեստոստերոն հորմոնը սինթետիկ քիմիկատի` նեստերոնի հետ, ինչի հետևանքով ստացված միացությունը տղամարդկանց մեծ մասի մոտ նվազեցնում է սպերմատազոիդների քանակը: Անցկացված մի շարք ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ նորաստեղծ լոսյոնը դրական ազդեցություն է ունեցել մասնակից տղամարդկանց 90 %-ի դեպքում, քանի որ դրա կիրառումից հետո 1 միլիլիտր սերմնահեղուկում սպերմատազոիդների քանակը կրճատվել է ` դառնալով 1 մլն-ից էլ պակաս: Պարբերականը նշում է, որ այս բանաձևը ստեղծվել է շատ ավելի վաղ, սակայն առաջարկվել է տղամարդկանց միայն հաբերի և ներարկվող նյութերի տեսքով: Իսկ լոսյոնի կիրառումը շատ հավելի հարմար գործընթաց է:
Հեղինակները հույս ունեն որոշ հետազոտություններից հետո հակաբեղմնավորիչ լոսյոնը վաճառքի հանել:


Отправить комментарий