Իսկ ինչ է սերը...



Իսկ ինչ է սերը...


Այս հարցին դարեր շարունակ փորձել են պարասխանել թե՛ իմաստասերները,թե՛ բանաստեղծները,թե՛ սովորական մարդիկ իրենց առօրյա-սովորական կյանքում:Բայց սերը նույնպես մնում է առեղծվածների շարքում:Սիրո խնդիրների տարբեր լուծումներ կան:Կարծես թե մարդկային հանցագործությունների ու բախումների պատճառը սերն է եղել և սերն է մարդկային հասարակությունը պահպանող շաղախը:
Սերը զգացմունք է:Այո՛,զգացմունք է:Բայց ոչ միայն:Սերը նախ և առաջ սիրելու ցանկություն է,սիրելու որոշում:Մենք սիրում ենք,երբ մենք ուզում ենք ուզում ենք սիրել...
Բայց չե որ մարդն իր ցանկությամբ չի սիրում,կառարկեք դուք,պատահաբար կարող ես տեսնել ինչ-որ մեկին ու քո կամքից անկախ սիրահարվել...
Այո բայց եկեք տարբերակենք սիրահարվելն ու սիրելը:Սիրահարվելը,որպես կանոն լինում է կամքից անկախ,անկանխատեսելինորեն:Այն իր մեջ պարունակում է հաճելի բազմաթիվ թրթիռներ:Բայց սիրահարվելը սիրելու հետ ընդհանուր շատ քիչ բան ունի:Նախ սկսենք նրանից որ սերը չի կարող «հարել»՝ խփել:Սերը միայն սիրում է:Սերը տառապանքներ չի բերում:Սերը,նույնիսկ անպատասխան սերը,բերում է միայն երջանկություն,քանի որ իրոք սիրող մարդը զգում է,թե ինչպես է իրեն պարուրում աշխարհի հանդեպ քնքշության զգացումը,քանի որ նաև այդ աշխարհում կա նաև մեկը,որին նաև սիրում է ինքը...Ինչ-որ մեկին իրոք սիրելով,մարդը զարմանալիորեն սիրում է ողջ աշխարհը...Իսկ եթե մարդուն թվում է,որ ինքը սիրելով տառապանքներ է զգում,դա կարող է նշանակել,որ նա սովորում է սիրել,որ նա աճում է դեպի այն մեծ սերը,որե չի կարող տառապանք պատճառել:
Թե սովորել ենք սեր անվանել էգոիզմը,մենակ մնալու վախից ծնված ձգտումն առ մարդիկ,սեփականատիրական զգացումները:
Մարդիկ հաճախ բավարարվում են սիրո թվացողությամբ՝ սեր անվանելով անիսկանան,կեղծ սերերը,որոնք կարող են արտահայտվել տարբեր ձևերով:՝դիտարկենք դրանցից մի քանիսը և գուցե կտեսնենք իրականության ծանոթ պատկերներ:Որոնք սեր են համարում իրնեց սեփականտիրական մղումները.այսինչն իմ ընկերուհին է,իմ ընկերը իմն է...Նման մղման դեպքում «սիրողներից»մեկը՝«սեփականատերը»,սկսում է հրահանգներ տալ մյուսին,թելադրել,թէ նա ինչ պետք է անի և ինչպես,ինչպես հագնվի,ում հետ խոսի,ում հետ՝ ոչ...Մի խոսքով՝ փորձում է տնօրինել «սիրած» էակին այնպես,ինչպես տնօրինում են սեփականությունը:Այսպիսի «սերը» կա՛մ ավարտվում է բաժանումով,կա՛մ երկրորդ կողմը հաշտվում է իր դերի հետ ու սկսում դա համարել սիրո վիճակ,այսինքն՝ կատարում է փախուստ ազատությունից:
Իրականում նմա կեղծ սիրո երկու կողմերն էլ անազատ են,քանի որ ազատ մարդը չի կարող և չի ցանկանում բռնանալ մեկ այլ մարդու վրա:Ե՛վ բռնակալը,և՛ նրան ենթարկվողն անազատ են:Իսկ եթե մարդը չունի ազատություն,նա չի կարող սիրել:
Անիսկական սիրո մեկ այլ տեսակ կարելի է համարել կապվածության այն ձևը,երբ մարդը դրսի աշխարհից ու ինքն իրենից ունեցած դժգոհությունը,հաճախ առանց գիտակցելու,թափում է իր զուգընկերոջ վրա:Նման մարդն իր կարողությունների սահմաններում կարծես թե սիրում է,քանի որ առանց իր զուգընկերոջ չի կարող ապրել:Բայց իրականում նա փախուստ է կատարում ինքն իրենից:Եթե «սիրող» մյուս կողմն էլ է նույն ձևով նայում իրադրությանը,ապա նրանց կյանքն անցնում է փոխադարձ մեղադրանքների ու բախումների մշտական մթնոլորտում՝ դառնացնելով ու թևատելով «սիրող» երկու կողմերին,նրանցից խլելով արարելու համար այնքան անհրաժեշտ էներգիան...
Անիսկական սիրո մեկ ուրիշ տեսակ է սիրո սպասումը:Այս դեպքում երկուսով սպասում են,օրինակ,նշանադրությանը,հարսանիքին կամ երեխայի ծնունդին՝ մտաղելով,թե,այ դրնից հետո որքան երջանիկ են լինելու,որքան են սիրելու միմյանց:Նման սպասման մեջ կարծես թե տարակուսելի ոչինչ չկա,քանի որ մարդն իր ողջ կյանքում առիթներ է ունենում ինչռոր երևույթների սպասելու:Սիրո սպասումը դառնում է կեղծ սիրո նշան,երբ սպասողները միմյանց հետ ձանձրանում են ներկայումս,չեն տեսնում միմյանց մեջ եղած անկրկնելին ու խորքային-արժեքավորը,պարզապես մտածում են,որ իրենց ապագա նոր դերերը(նշանածների,ամուսինների,ծնողների)իրենց կպարգևեն սիրո պահեր:Ինչ խոսք,այդ դերերը կբերեն նոր ու հաճելի թրթիռներ,բայց եթե մարդը չի կարողանում ապրել ներկայով,զգալ ներկայի պարգևած երջանկությունն ու սերը,նրա կյանքում նման լիարժեք գոյության պահերի առկայությունը շեշտակիորեն կնվազի:


Սերը հարաբերություն է ողջ աշխարհի հետ,հավատ է նրա հանդեպ,հարգանք,հոգատարություն ու պատասխանատվություն,որն իմաստավորում է սիրողի գոյությունը:


Սիրել ինքդ կեզ նշանակում ե պատասխանատու լինել ինքդ քո հանդեպ


Սիրել նշանակում է հոգ տանել ու պատասխանատու լինել,իսկ սա նշանակում է հասուն լինել:
Մարդկանց մեծամասնությունը պետք է աշխատի իր հոգու վրա,որպեսզի կարողանա սիրել:



Отправить комментарий