Կյանքն էիր իմ արդեն դարձել ...



Ես գիտեմ, որ չես սիրում ինձ էլ, որ այլևս իմը չես, բայց դժվար է ինձ նորից լսել, որ անդարձ կորցրել եմ քեզ : Պատասխան տուր հիմա, ես ունեմ մի հարց. « Ո՞ւմ դու տեսար քո ճամփին հանկարծ »:
Հենց հիմա ինձ ասա` ո՞վ քեզ սեր խոստացավ, ո՞վ ինձանից քեզ ու քո աչքերը գողաղավ : Հենց հիմա խոսք տուր ինձ, որ մի օր թե նորից ինձ հիշես, հետ կգաս ու կմնաս կողքիս :
Ես սրտիս չեմ կարող արգելել սիրել, ի՞նչ ես լռել, մի՞թե չեմ տեսնի քեզ էլ :
Տես, ամպերը մութ ու սև հիմա լուռ սպասում են երկնքում : Դու գնում ես ու չունի իմաստ էլ ապրելն այս կյանքում : Պատասխան տուր հարցիս` քեզ այդ ո՞վ շեղեց, ո՞վ քեզ ինձնից առավել սիրեց :


Отправить комментарий