
Հետո հասկացան, որ կամաց-կամաց իրենց իրար է կապում մի ամենանվիրական զգացմունք՝ որը կոչվում է սեր:
Ու այդպես էլի, ինչպես բոլոր իրար սիրող զույգերը, նրանք միշտ միասին էին, ու չնայած երկուսն էլ 21 տարեկան էին, բայց Դավիթը Մանեին վերաբերվում էր փոքի պես: Նրանք կատարյալ խենթ էին, անում էին այն, ինչ անցնում էր մտքներով, միշտ զանգում էին իրար ու մի խոսքով, շա՜տ էին սիրում:
Մի անգամ Մանեն առանց Դավիթին զգուշացնելու իր հորաքրոջ տղայի հետ դուրս եկավ տանից: Իսկ նա՝ Արամը, մոտավորապես 15 տարի երկրում չէր, նոր էր վերադարձել ԱՄՆ-ից, ու շատ էր սիրում իր փոքրիկ քրոջը՝ Մանեին: Նրանք գնացին այն այգին, որտեղ մանեն միշտ զբոսում էի Դավիթի հետ, նստեցին, ու սկսեցին խոսել: Նրանք երկար զրուցում էին, ու վերջապես Արամը որոշեց իր բերած նվերը հանձնել Մանեին: Դա մի վզնոց էր՝ զարդարված գեղեցիկ ադամանդյա քարերով: Ու հենց այն պահին, երբ Արամը օգնում էր Մանեին վզնոցը գցել վզին, չգիտես որտեղից, ինչպես, ինչու հայտնվեց Դավիթը:
Դե նրա մտքով անցավ այն, ինչ այդ պահին կանցներ բոլորի մտքով, իհարկե նա չգիտեր ով է Արամը: Նա վազեց դուրս:
- Դավիթ,- հանկարծ ճչաց Մանեն,- սպասիր, ես. . .
Մանեն դուրս վազեց, բայց Դավիթը արդեն չկար. . .
Երկար ժամանակ Մանեն չկարողացավ խոսել Դավիթի հետ, բացատրել, որ Արամը իր եղբայրն էր:
Իսկ Դավիթը ուղղակի արդեն կյանքից հիասթափված մի օր վեր կացավ ու գնաց կամրջի մոտ, վերջ տալու իր կարծիքով, իր անիմաստ կյանքին:
Նույն օրը Մանեն ուղղակի հեկհեկալով, իր կյանքից զզված, հոգնած հիասթափված գնաց նույն տեղը, նույն բանի համար:
Ասում են չէ՞, սիրող սրտերը միշտ հանդիպում են:
- Դավիթ,- գոռաց Մանեն,-երդվում եմ, նա իմ եղբայրն է, ու . . .
Բայց նա չհասցրեց ավարտել, նույն րոպեին հայտնվեց Դավիթի գրկի մեջ: Ու երկար, երկար մնացին այդպես կանգնած. . .
- Սիրում եմ քեզ Մանե, կներես ինձ:
-Ես քեզ վաղուց եմ ներել. . .
Отправить комментарий