Արդեն երկու տարի հանդիպում էին:Ծնողները համաձայն էին և նրանք պատրաստվում էին նշանվեին:Շաաաատ երջանիկ էին:Շուտով որոշեցին նշանդրեքի օրը:Գեղեցիկ հանդիսություն կազմակերպեցին և համեստ հյուրասիրություն:
Նշանդրեքի ավարտից մի քանի օր հետո դժբախտ դեպք տեղի ունեցավ:Զույգը ավտովթարի էր ենթարկվել:Խուճապահար ծնողները շուտով հասան հիվանդանոց:Տղայի վիճակը լավ էր՝ միյայն մի երկու քերծվածք էր ստացել:Իսկ աղջկա վիճակը ծանր էին գնահատում:Տղան արտասվում էր, գոռում այնպես, որ նրան քնաբեր սրսկեցին:
Մի քանի ժամ հետո վիրահատեցին աղջկան:Նա գլխի վնասվածք էր ստացել:Վիրահատությունը տևեց մի քանի ժամ:Բոլորը լարված սպասում էին, թե երբ է բժիշկը դուրս գալու:Աղջկա մոր աչքերը սառել էին անընդհատ հոսող արցունքներից, իսկ հայրը ուժասպառ կանգնած էր վիրահատարնի դիմաց:
Եվ վերջապես ավարտվեց վորահատությունը:Դուռը բացվեց և դուրս եկավ ավագ բժիշկը:Նա բռնեց աղջկա մոր ձեռքը և ասաց.
«Աստված մեզ հետ էր:Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:Ձեր աղջիկը կվերադառնա իր սովորական առօրյաին»:
Մայրը և հայրը ուրախությունից ջերմ գրկախառնվեցին ու անսահման շնորհակալություն հայտնեցին բժշկին:
Աղջիկը արդեն հիվանդասենյակում էր, իսկ տղան դուրս էր գրվել:Չնայած դրան նա ամեն վայրկյան նստած էր աղջկա կողքին:Նա սպասում էր, թե երբ է բացելու աչքերը և, երբ է ժպիտը սահելու դեմքի վրա:Երկար քնից հետո աղջիկը բացեց աչքերը և հարցերց թե որտեղ է, ինչ է պատահել:Ամենը իմանալուց հետո նա թեթև ժպտաց և շնորհակալություն հայտնեց աստծուն այն բանի համար, որ փրկել է իրենց:
Արդեն որոշված էր հարսանիքի օրը:Մեծ հարսանիք էր լինելու:Աղջիկը արդեն ընտրել էր հարսանյաց զգեստը, իսկ նրանց ծնողները կազմակերպել էին հարսանիքը:
Եվ ահա եկավ այդքան սպասված օրը:Հարսանիքը նոր էր սկսվել, երբ հանկարծ...հանկարծ լսվեց զարթուցիչի ձայնը:Դա ուղղակի երազ էր՝ շաաաատ գեղեցիկ երազ, որը ընդհատեց զարթուցիչի ձայնը:










Отправить комментарий