Երգչուհի Լուսինան ամուսնանում է, քավորն ու քավորկինը՝ Լեւոն եւ Սիրուշո Քոչարյաններն են



Երգչուհի Լուսինան ամուսնանում է, քավորն ու քավորկինը՝ Լեւոն եւ Սիրուշո Քոչարյաններն են
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ շուտով տեղի է ունենալու Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր, երգչուհի Լուսինայի հարսանիքը:

Մեր տեղեկություններով` երգչուհու ընտրյալն աշխատում է ՀՀ նախագահի նստավայրում: Լուսինայի հարսանիքի քավորը կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոնը, իսկ քավորկինը, բնականաբար, երգչուհի Սիրուշոն:

«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել Անդրանիկ Մանուկյանից: «Այո՛, ամուսնանում է, բայց դրանում ի՞նչ արտառոց բան եք տեսնում, ախր դա ի՞նչ գրելու բան է, որ ուզում եք գրել: Հա ի՞նչ անենք, թե ով է նրանց քավորն ու քավորկինը, հիմա աղջիկը չպե՞տք է ամուսնանա, իրենք ընկերներ են, իրենց քավոր են ընտրել»,- ասել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը:


Отправить комментарий