Այս պատմությունը ապշեցուցիչ տխուր է

Սա մի զինվոր տղայի մասին է , ով վերջերս կիսվում էր ինձ հետ : Ու այնքան դաժան ու տխուր էր այդ պատմությունը ,որ ուղղակի լսելով նրան արցունքները թափվում էին աչքերիցս: Հիմա պատմեմ , թե ինչպես էր խոսում:
<-Ես պրիսյագիս ( Կներեք հայերեն տարբերակը չգիտեմ ) oրը եկա տուն: Ուզում էի զանգեյ ընկերուհուս , տեսնեյ իրան: Բայց եղբայրս եկավ ու հեռախոսը ձեռքիցս վերցրեց ու ասեց , որ ինքը այսօր ամուսնանում ա: Հաաաա..ես պրիսյագիս օրը իմացա , որ ինքը ամուսնանումա: Հարսանիքի օրը թույլատվություն վերցրի , ու եկա իրա հարսանիքին : Գնացի ռեստորան , հարսանիքը վարողին խնդրեցի , որ մի քանի բառ ասեմ ու գնամ: Վերցրի միկռաֆոնը ու ասեցի.
- Ես ուզումեմ խմեմ զույգերի կենացը : Ես զինվոր տղա եմ , ու 2 տարի էս համազգեստով ես պահելու եմ են տղու կյանքը, ով հիմա երջանկացնումա իմ սիրած աղջկան:
Ու դուրս եկա: Բոլորը սառած նայում էին , ու բոլորի աչքերը լցվել էին : >
Ես անկեղծ եմ ասում , եթե ես այս նույն պատմությունը կարդայի ինչ-որ սայթում , ես չէի հավատա: Կմտածեի թե հեքիաթ է: Բայց երբ որ ինքը ինձ պատմեց , ես ուղղակի փշաքաղվեցի: Ու խոսքս ուղղում եմ աղջիկներին:
Սիրելի աղջիկներ , սպասեք ձեր զինվորներին , իրենք հենց ձեզ համար են ծառայում :
Ես ուղղակի խոնարհվում եմ էտ տղայի առաջ: Այ հենց իր սերն է իսկական սեր:


Отправить комментарий