Ամենահարուստ երիտասարդ աստղերը



Ամերիկյան "Forbes” ամսագիրը հրապարակել է 2012 թվականի ամենահարուստ աստղերի ցանկը, որոնց 30 տարին դեռեւս չի լրացել:

Այս տարի ցանկում առաջին տեղը գրավեց ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը: 2011-ի մայիսից մինչեւ  2012-ի մայիսը շիկահեր երգչուհին ստացել է ընդհանուր առմամբ 57 մլն դոլար: Նման արդյունքի մասին բոլորս էլ կերազենք:


Թեյլորից ընդամենը մեկ միլիոնով է ետ մնացել դեռահաս աղջիկների կուռք` արմատներով կանադացի պատանի` Ջասթին Բիբերը: Նրա տարեկան եկամուտը կազմել է  55 մլն ԱՄՆ դոլլար:


Պատվավոր 3-րդ տեղն է զբաղեցնում Բարաբադոսայի ամենաչքնաղ գեղեցկուհին` Ռիհաննան: Նրա եկամուտը 53 մլն է:

Էքսցենտրիկ եւ սկանդալային երգչուհի Լեդի Գագային այս անգամ չի հաջողվել հայտնվել առաջատարների եռյակում: Նա ստիպված է բավարարվել համեստ 4-րդ տեղով եւ ավելի ջանասիրաբար աշխատել: Շատ հնարավոր է, որ հաջորդ տարի ցանկը գլխավորի հենց ինքը, քանի որ Լեդի Գագան վերջի 3 ամսվա ընթացքում տվել է ընդամենը 31 համերգ և ամբողջ հասույթը այդ համերգներից կազմել է 68 մլն դոլլար: Սա դեռ միայն սկիզբն է: Գագան խոստացել է որ անելու է ավելի քան 110 համերգ:

Քառյակին հաջորդում են Քեթի Փերին (Katy Perry), Ադելը (Adele), Քրիսթեն Ստյուարտը , Լիլ Ուեյնը (Lil Wayne), Թեյլոր Լոտները եւ Ռոբերտ Պատիսոնը:


Отправить комментарий