Հաճելին` օգտակարի հետ


Հաճելին` օգտակարի հետ
Սիրով զբաղվելու ընթացքում մարդու օրգանիզմում ակտիվանում են որոշակի բիոքիմիական գործընթացներ:
Հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ 31-րդ րոպեից սեքսը գրեթե բուժիչ ազդեցություն է ունենում: Այսպես, սեռական ակտն օգնում է օրգանիզմին պայքարել բազմաթիվ հիվանդությունների պատճառ հանդիսացող ազատ ռադիկալների դեմ:
Համաձայն բիոքիմիական հետազոտության արդյունքների` սեռական ակտի ընթացքում առաջացած հորմոնները քայքայում են ազատ ռադիկալներն արդեն 30 րոպե անց: Առհասարակ, շաբաթական 3-4 անգամ սեքսով զբաղվելը բարելավում է արյան շրջանառությունը և նվազեցում է սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը: Գիտնականները նաև ապացուցել են, որ սեռական ակտի ժամանակ կինը դառնում է կենսաբանորեն ակտիվ նյութերի աղբյուր, որոնք դրական ազդեցություն են ունենում ոչ միայն իր, այլև զուգընկերոջ առողջության վրա:


Отправить комментарий