Դպրոցականը փրկել է անծանոթ կնոջն ու նրա երեխաներին



Դպրոցականը փրկել է անծանոթ կնոջն ու նրա երեխաներինԿրասնոդարում 16-ամյա տղան ջրհեղեղի ալիքից փրկել է մի կնոջ ու նրա փոքրիկ երեխաներին:


Կեսգիշերին, երբ փողոցները սկսել են ծածկվել ջրով, Դենիս Իգնատենկոն և նրա ընկերները տանը քնած են եղել: Լսելով աղմուկ` վեր են կացել ու դուրս վազել: Հենց այդ ժամանակ էլ նկատել են, որ տան ուղղությամբ ջրի ալիք է բարձրանում: ''Մենք միանգամից վազեցինք կամրջի կողմ, բարձրացանք այնտեղ. ահավոր էր, մութ: Հենց այդ ժամանակ էլ երեխայի լացի ձայն լսեցինք: Միացրեցինք հեռախոսի լույսերը ու լողացինք այդ ուղղությամբ: Ես մոտեցա տներից մեկի պատուհանին, որտեղ էլ նկատեցի այդ կնոջն ու նրա երեխաներին: Կոտրեցի պատուհանն ու նրանց դուրս բերեցի: Հետո տղաների հետ հասանք տնակներից մեկի մոտ, որը ջրածածկ չէր ու այնտեղ էլ կանգ առանք: Երեխաները վախեցած էին, թրջված ու դողում էին: Այնուհետ ջրի ալիքը հանդարտվեց ու մենք դուրս եկանք...: Չկարողացա նույնիսկ հարցնել նրանց անունները, կարևորն այն է, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է'',- ասել է Դենիսը,- հայտնում է Life News-ը:


Отправить комментарий