Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է


Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է
Իռլանդացի գիտնականները հայտարարել են, որ քաղցրի հանդեպ հակումը կարող է աստիճանաբար թուլացնել տղամարդկանց պոտենցիան:
Հետազոտողները ուղղակի կապ են գտել տղամարդու արյան մեջ շաքարի ու տեստոստերոնի քանակության միջև: Փորձի մասնակիցները սկզբում հանձնել են տեստոստերոնի անալիզներ, ինչից հետո խմել են մեկական բաժակ ջուր, որը 75 գրամ գլյուկոզա էր պարունակում: Դրանից հետո կրկին չափել են կամավորների արյան մեջ տեստոստերոնի քանակությունը: Գլյուկոզայով ջրի օգտագործումից հետո բոլոր տղամարդկանց մոտ հորմոնի մակարդակն իջել էր 25 տոկոսով: Երկու ժամ անց գիտնականները կրկնել են ստուգումը, գլյուկոզայի բացասական ազդեցությունը պահպանվել էր 99 տոկոսի դեպքում:


Отправить комментарий