
Նշենք նաև, որ սիրելիի հետ սեռական հարաբերությունը ոչ միայն պարգևում է հաճելի պահեր, այլև օգտակար է առողջությանը: Այն օգնում է կանխել մի շարք լուրջ հիվանդությունների զարգացում: Օրինակ, պարբերական սեռական հարաբերությունները կանխարգելում են սրտամկանի ինֆարկտը: Շոյանքների ժամանակ սիրտը երբեմն այնքան արագ է բաբախում, որ թվում է, թե չի դիմանա: Իրականում, այդ ծանրաբեռնվածությունը համանման է մարզումների ժամանակ ստացած ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Սեքսի ժամանակ զարկերակն արագանում է միջինում մինչև 100 հարված վայրկյանում, երբեմն` մինչև 180 հարված, և դա շատ օգտակար է. մարզվում է սրտամկանը, ուստի մեծանում են նրա դիմացկությունը, կենսական ուժն ու կյանքի տևողությունը:
Ի վերջո, սեքսը պաշտպանում է գրիպից և մրսածությունից: Շաբաթական գոնե երկու անգամ սեքսով զբաղվելու դեպքում` վնասակար վիրուսների մուտքը դեպի օրգանիզմ արգելափակող իմունոգլոբուլին A-ի քանակն ավելանում է մոտ 30%-ով:
Отправить комментарий