Երիտասարդը սպանել է 52-ամյա բնակչին

 Երիտասարդը սպանել է Այգեպարի 52-ամյա բնակչին
Հուլիսի 23-ին ժամը 01.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվե
լ, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սպանվել է Այգեպար գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ներքին Կարմիրաղբյուրի ''Չինգիլ'' կոչվող տարածքում, վիճաբանության ժամանակ, նրան դանակահարել և սպանել է Բերդ քաղաքի բնակիչ, նախկինում դատված, 1985թ. ծնված Վրեժ Մ-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


Отправить комментарий