Սիրուշոն իր ընտանիքի անդամների, ծնողների հետ մեկնել էր Հունաստան՝ հանգստի: Ամառը դեռեւս թեժ ընթացքի մեջ է, երգչուհին էլ շարունակում է շրջագայել ու վայելել ամառային արձակուրդները, երբեմն էլ տպավորություններով եւ լուսանկարներով կիսվել երկրպագուների հետ:):

Պիզա, Ֆլորենցիա, Միլան… Սիրուշոն շրջում է իտալական քաղաքներով, ինչպես լուսանկարներից է պարզ դառնում, հենց ինքն էլ վարելով ավտոմեքենան:): “Առողջարար նախաճաշ Միլանում, հետո ուղեւորվեցի Պարմա, որտեղ էլ անցկացրի օրս, հիմա կրկին ճանապարհին եմ, գնում եմ այլ քաղաք: Երեք քաղաք՝ մեկ օրում”,-“Facebook”-ի իր էջում գրել է երգչուհին:
Նրա՝ երեկ կատարած գրառումն էլ հետեւյալն է. “Ես առիթ եմ ունեցել տեսնելու Դա Վինչիի “Մոնա Լիզա”-ն, Վան Գոգի ինքնանկարները, Կլոդ Մոնեի այգիները եւ շատ ավելին: Այսօր ես առիթ ունեցա տեսնելու Բոտիչելլիի “Վեներայի ծնունդը” … Այս գործերից յուրաքանչյուրը տեսնելը կյանքիս ամենալավ պահերից է եղել”:

Отправить комментарий