Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Katy Perry-ն '' UR So Gay '' սինգլի թողարկումից հետո մեծ հետաքրքրություն առաջացրեց երաժշտասերների մոտ, իսկ '' I Kissed a girl '' երգից հետո դարձավ տարվա հայտնություն :
« Կարծում եմ` հաջողության իմ բանաձևն իմ երաժշտությամբ մարդկանց ուրախացնելն է, բայց միաժամանակ ես նրանց զվարճացնելու նպատակ չեմ դնում իմ առաջ : Երգում եմ սովորական կյանքի մասին : Ինձ թվում է, որ իմ երաժշտությունը փոփը նորից գժոտ դարձրեց » , - բարձրաձայն հայտարարել է 2008-ի ամենապահանջարկված նորահայտ աստղը :
Katy-ի կարիերան վաղուց է սկսվել, սակայն նա հայտնի դարձավ միայն 2008-ին : Համարձակ երգչուհին ծնվել է 1984թ. հոկտեմբերի 25-ին Կալիֆոռնիայում` եկեղեցական սպասավորի ընտանիքում : Հավանաբար դա էր պատճառը, որ մանկության տարիներին նա երգում էր եկեղեցական երգչախմբում : Red Hill Records-ի հետ պայմանագիր կնքելուց հետո նա թողարկեց ոչ այնքան հայտնի դարձած Christian gospel ալբոմը, այն էլ Katy Hudson անվան տակ :
17 տարեկանից Katy-ն սկսեց աշխատանքը հայտնի պրոդյուսեր Ջեյսոն Ֆլոմի հետ, ով Capitol Music Group- ի ղեկավարն է : 2008-ին երգչուհուն հաջողվեց պայմանագիր կնքել : Իսկ ահա 2008-ի հունիսին Katy-ն թողարկեց One of the Boys ալբոմը : Ձայնասկավառակի համար աշխատել են հայտնի երգչուհիներ, ովքեր նաև աշխատել են Ալանիս Մորիսեթի, Ավրիլ Լավինի, Փինքի և Քերլի Քլարքսոնի հետ : Եթերում հայտնվեց նաև Hot'n'Cold տեսահոլովակը, որը դարձավ իսկական հիթ :










Отправить комментарий