Անժելա Սարգսյանին կարող են դատել սուտ մատնության համար
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն 6 ամիս է` ընթանում է դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների, այդ թվում` լուսանկարներ և տեսանյութեր, համացանցում տարածելու մեջ մեղադրվող Կարեն Արայանի դատավարությունը, որը դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ անցկացվում է դռնփակ:
Այս գործով արդեն մի քանի ամիս է, ինչ չի հաջողվում կոնկրետ տեղեկատվություն ձեռք բերել, թե դատավարությունն ինչ փուլում է, և ընդհանրապես` ինչ փաստեր կան դերասանուհու նախկին ընկերոջ` Կարեն Արայանի դեմ: «Առաջին լրատվական»-ին հաջողվել է հարցազրույց անցկացնել Արայանի նոր պաշտպան Կիմա Սարյանի հետ:
- Արդեն 6 ամիս է, ինչ դատավարությունը սկսվել է,սակայն գործում էական տեղաշարժ այդպես էլ չկա:Վերջին դատավարություններն էլ անընդհատհետաձգվում են: Ո՞րն է խնդիրը, և այս պահին ի՞նչ փուլումէ դատավարությունը:
- Դատաքննական այս փուլում պետք է խոսեն գործով վկաները, որոնք, սակայն, 6 ամիս շարունակ դատարան չեն գալիս, այսինքն` այդ վկաների դատարան չներկայանալու հետևանքով իմ պաշտպանյալն այսօր զրկված է միջազգային դատարաններով վերապահված ազատության իրավունքից, քանի որ նա այսօր կալանքի տակ է գտնվում նույն այդ դատարան չներկայացող վկաների կողմից տրված բացատրությունների հիման վրա:
- Քանի՞սն են գործով այս պահին հայտնի վկաները ևնրանց ո՞ր մասն է մինչ օրս ներկայացել կամ շարունակումչներկայանալ դատարան:
- Գործով դատակոչվել են 17 վկաներ, որոնց թվում են «Արմենիա» հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Ուր է իմ տղամարդը» հեռուստասերիալի աշխատակիցներ ու դերասանական կազմի որոշ անդամներ: Վկաներից մինչ օրս ընդամենը 5-ն է ներկայացել դատարան: Առաջին հերթին` որպես վկա և տուժողի կարգավիճակով դատարան է ներկայացել Անժելա Սարգսյանը, ով պնդել է նույնը, ինչ նախաքննական ցուցմունքում. նա մեղադրում է Արայանին: Իսկ դատարանում մինչ օրս հարցաքննված մյուս վկաները ըստ էության պնդում են, որ իրականում Կարենի կողմից լուսանկարների տարածում չեն տեսել: Դատարանում այս ընթացքում հարցաքննվել են նաև վկաներ, ովքեր Կարեն Արայանի և Անժելա Սարգսյանի ընդհանուր ծանոթներն են եղել և գործի հանգամանքների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն են տրամադրել, որը, կարծում ենք, որոշակիորեն կուղղորդի դատարանին:
- Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են դերասանուհու նախկին գործընկերները խուսափում դատարանումվկայություն տալուց, և ինչո՞ւ դատարանը նրանց չի կարողանում բերման ենթարկել:
- Մենք գիտենք, որ սա այն գործերից է, որով վկաները չէին ուզենա գալ ու հարցաքննվել, իրենք հաճախ են ասում` թող մեզ բերման ենթարկեն: «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցներից մինչ օրս հարցաքննվել են Նուշիկ Մարգարյանը, Ռուբեն Մուրադյանը` սերիալի դերասաններից: Միայն մի բան կարող եմ ասել, որից հետո, կարծում եմ, ակնհայտ կդառնա բերման ենթարկելու ամբողջ պրոցեսի բարձիթողի վիճակը: Դատական այն նիստի օրը, երբ պետք է հարցաքննվեր վկաներից Ռուբեն Մուրադյանը, դատարանը ծանուցագիր էր ստացել փոստից, ըստ որի` Ռուբեն Մուրադյանն արդեն 5 տարի է` չէր բնակվում այդ հասցեում: Սակայն քանի որ ես այդ ժամանակ արդեն գիտեի, որ նույն Ռուբեն Մուրադյանը դահլիճից դուրս կանգնած է, դատավորին միջնորդեցի ներս հրավիրել վկային: Իհարկե, նա դատարանում ավելի շատ վկայություն է տվել գործում առկա որոշակի փաստական հանգամանքների վերաբերյալ, քան կոնկրետ հանցագործության մասով, թե` ճանաչո՞ւմ էր Կարենին, Անժելայի հետ տեսե՞լ էր, թե՞ ոչ և այլն: Սակայն խոսքն այստեղ այն մասին է, որ դատարանը ծանուցագիր է ստանում, թե վկան այդ հասցեում չի բնակվում, բայց այդ վկան դատարանում կանգնած է. ինչպե՞ս դա կարելի է բացատրել:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ վկան պարտավոր է ցուցմունք տալ, իսկ եթե նա դատարանում հրաժարվում է ցուցմունք տալուց, մինչդեռ նախաքննության ընթացքում նույն այդ վկան ինքն է եկել ներկայացել իր կամքով և բացատրություն է տվել, դա արդեն ինչ-որ բան է ապացուցում. վկաները միանշանակ խուսափում են դատարան գալ:
Отправить комментарий