Didier Parakian-ը Հայաստանում



Didier Parakian-ը Հայաստանում է պաշտոնական այցով, քանի որ նա նաև Մարսելի
փոխքաղաքապետն է, սակայն Ինձ համար նա առաջին հերթին հայազգի իանալի
դիզայներ է, որին մենք ճանաչել ենք մոտ 6 տարի առաջ, երբ Դիդյե Փարաքյանը
ժամանեց Հայաստան հենց որպես դիզայներ: Մեր քաղաքապետ Տարոն
Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է պաշտոնական այցի ֆոտոները, իսկ
Ես կպատմեմ դիզայներ Դիդյե Փարաքյանի մասին, իմ ընթերցողներին համոզված
եմ ավելի կհետաքրքրի հյուրի աշխատանքային այս կողմը…
Ահա թե Տարոն Մարգարյանն ինչպես է ներկայացրել Դիդյե Փարաքյանի այցը.
“Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով
Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ջերմ ողջույնները, Դիդյե Փարաքյանն իր
հերթին նկատել է, որ այս անգամ իսկապես բավականին կերպարանափոխված է
տեսել Երևանն ու հաճելիորեն զարմացած է կարճ ժամանակում նման
փոփոխությունների առատությունից:


“Շրջելով գիշերային Երևանով` վերհիշեցի Ձեզ հետ Մարսելում ունեցած մեր
գիշերային շրջայցը, որի ընթացքում Դուք նշեցիք, որ Երևանում ևս որոշակի
աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի շենքերի և շինությունների լուսավորման
ուղղությամբ, բայց համեստորեն լռեցիք` չասելով, որ երևանյան լուսավորությունն
իրականում գերազանցում է մարսելյան լուսավորությանը: Ես իսկապես հիացած եմ
ու կարծում եմ, որ այս մասով ևս մենք փորձի փոխանակման ու
համագործակցության ընդլայնման մեծ դաշտ ունենք”, – նշել է Դիդյե Փարաքյանը և
ընդգծել, որ Մարսելում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները ժամանակի
ընթացքում կյանքի կկոչվեն:


Отправить комментарий