Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել Երեւանի` գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալուն նվիրված երգ


Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել Երեւանի` գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալուն նվիրված երգ, որի երաժշտությունն ինքն է գրել: Հիշեցնենք, որ պատվավոր տիտղոսն այս տարի մեր քաղաքին է շնորհվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
“Իմն է նաեւ երգի պրոդյուսինգը: Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, գործիքավորումն իրականացրել ենք Մուշեղ Մայիլյանի հետ, ձայնագրման ռեժիսորը Հմայակ Ռոստոմյանն է”,-“Facebook”-ի իր էջում գրել է երգչուհին:

“Գիրք”-ը երգում են Արսեն Սաֆարյանը, Քրիստինե Պեպելյանը, Էրիկը եւ այլ մի քանի կատարող, ինչպես նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
“Վերը նշված մարդկանցից յուրաքանչյուրի հետ աշխատելիս մեծ բավականություն եմ ստացել: Հաճելի է աշխատել իրենց գործին նվիրված եւ պատրաստակամ մարդկանց հետ: Ընդհամենը 3-4 օրում կատարեցինք հսկայական աշխատանք”,- հավելել է Սիրուշոն:


Отправить комментарий