
Ռիվեր Այլենդը պատվով հայտնում է իր և Ռիհաննայի համատեղ Էքսկլյուզիվ համագործակցության լուրը. երգչուհին կէսքիզավորի իր առաջին հագուստի հավաքածուն Ռիվեր Այլենդի համար: Նորաոճ հավաքածուն կցուցադրվի 2013-ի գարնանը:
Բեն Լյուիս՝ Ռիվեր Այլենդ ընկերության նախագահ. «Մենք անհամբեր սպասում ենք այս համագործակցության մեկնարկին: Ռիհաննան ոճի խորհրդանիշ է ՝ առօրյայում թե երեկույթներին նա ընդգծում է իր անհատականությունը ուրույն ոճով: Ինչ սկսել ենք նրա հետ աշխատելը հասկացել ենք, որ մեր բրենդային ոճը լիովին համընկնումն է երգչուհու ոճին: Ռիհաննան կմոդելավորի հավաքածուն և մենք սիրով կփոխանակենք նորաձևության ոլորտում մեր տարիների փորձը, որի արդյունքում ստեղծենք նրա երկրպագուների կողմից առավել սիրված նմուշներ»:
Ռիհաննա. «Երկար ժամանակ երազել եմ ունենալ իմ սեփական հավաքածուն: Ռիվեր Այլենդն ինձ համար համագործակցության կատարյալ մարմնավորումն է, ինչպես նաև ձգտել եմ լինել Բրիտանական ընտանեկան բիզնեսում: Լոնդոնն ինձ համար ներշնչանքի աղբյուր է, իսկ Ռիվեր Այլենդը նորաձևության հանդեպ ունի ինքնատիպ մոտեցում: Անհամբեր սպասում եմ նրանց հետ համագործակցելուն և որևէ ուրույն բան կերտելուն»:
Խմբագրի նկատառումները
Ռիվեր Այլենդը Բրիտանական մեծ ժառանգությամբ բրենդ է: Հիմնադրվելով Լոնդոնում՝ այն ստեղծվել և ղեկավարվել է Լյուիսների ընտանիքի կողմից: Դիզայնն ինտեգրելով որպես բիզնեսի սիրտ, Ռիվեր Այլենդը իր 64-րդ տարելիցին շարունակում է համաշխարհային տարածումը: Այն ունի 300-ից ավել խանութներ Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Լեհաստանում, Հայաստանում, Միջին և Հեռավոր Արևելքում: Բրենդը հայտնի է որպես արագ զարգացող նորաձև բիզնես, որն առաջարկում է կանանցի, տղամարդու և մանկական տարբերվող հագուստ, կոշիկ և աքսեսուարներ:

Отправить комментарий