
Հռիփսիմե Հակոբյանը հարսանիքի է պատրաստվում, բայց
մի շտապեք եզրակացություններ անելու հարցում. խոսքը ոչ թե երգչուհու, այլ իր քրոջ` Շուշանիկի` օրերս կայանալիք հարսանիքի մասին է:): Իսկ հարսի զգեստով լուսանկարները, որոնք ներկայացնում ենք, արվել են “White” ամսագրի համար:): BRAVO.am-ին երգչուհին պատմել է, որ վերջին շրջանում իր մտերիմներից շատերն են ամուսնացել. “Հարսանիքի նախապատրաստական աշխատանքները շատերն ինձ են վստահում:)”,- ասել է երգչուհին ու նշել, որ այս հարցում հերթը դեռ իրեն չի հասել:):
Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հակոբյանն ու իր ընտրյալը` երգիչ Մարտին Մկրտչյանը, մարտ ամսին նշանադրվել են: “Երբ գա այդ օրը, բոլորը կիմանան, բայց հիմա դեռ ծրագրեր չկան, ոչինչ չեմ կարող ասել: Չեմ սիրում անձնականից խոսել: Կարծում եմ` իմ երկրպագուներին ավելի շատ պետք է հետաքրքրի իմ երգարվեստը”,-նշել է երգչուհին: Ինչպես Հռիփսիմեն է տեղեկացրել, իր անվան շուրջ պարբերաբար “անիմաստ խոսակցություններ” են պտտվում. “Մի քանի անգամ ինձ ամուսնացրել ու բաժանել են, հիմնականում Մարտինի անունն է շոշափվել”:
Երգչուհին անդրադարձել է նաեւ այն շշուկներին, թե ամուսնությունից հետո Մարտին Մկրտչյանը թույլ չի տա իրեն երգել. “Դա գերագույն սուտ է: Նման լուրեր տարածողներն ուշադիր լինելու դեպքում կարող են տեսնել, թե ինչպես է Մարտինը վերաբերվում իմ աշխատանքին: “Տարօրինակ” երգի տեսահոլովակի նկարահանումների ողջ ընթացքում նա մեծ ոգեւորությամբ օգնել է ինձ: Ինքն էլ երգիչ է եւ դիմացինին չի արգելի երգել”:Ի դեպ, Հռիփսիմեն չի բացառել, որ Մարտինի հետ զուգերգով հանդես կգան. “Մեկ օր հաստատ դուետ կլինի, բայց պետք է շատ լավը լինի”: Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը` երգչուհին ասել է, որ ծրագրեր ունի նոր` հետաքրքիր երգ ձայնագրել, որի մասին հետագայում ավելի մանրամասն կխոսի:
Отправить комментарий