Ինքնաթիռը և հղիությունը



Ամառ է և հենց այս ժամանակ ընտանիքների մեծ մասը պլանավորում են իրենց հանգիստը: Երեխա սպասող զույգերը բացառություն չեն: Շատերն են ցանկանում հանգստանալ կյանքի այս նոր և դժվար շրջանից առաջ: Սակայն միանգամից հարցեր են ծագում` կարելի է արդյոք հղի կնոջը թռչել ինքնաթիռով, վտանգավոր է դա ապագա բալիկի համար,թե ոչ:

 

Ի՞նչ են ասում բժիշկները

Եթե դուք հստակ պատասխանի եք սպասում, ապա այն չկա` յուրաքանչյուր հղիություն անհատական է ընթանում: Մյուս մայրերի կարծիքները, որոնք կպատմեն, որ ամբողջ հղիության ընթացքում շրջագայել են աշխարհով մեկ և հետո լույս աշխարհ բերել առողջ երեխայի կամ որ մեկ ժամյա թռիչքը ճակատագրական է դարձել, ձեզ չեն օգնի: Ամեն ինչ կախված է ձեր բժշկի խորհուրդներից, հղիության ժամկետից և ձեր վերաբերմունքից թռիչքի նկատմամբ:
Այսպիսով, լրջորեն պետք է մտածել թռիչքի մասին եթե`
  • Հղիության ժամկետը կազմում է 12 շաբաթից պակաս և 27 շաբաթից ավել: Վաղ շրջանում հղիության ընդհատման ռիսկը ավելի մեծ է: Երրորդ եռամսյակում օրգանիզմը սկսում է պատրաստվել ծննդաբերությանը, առաջանում է այտուցվածություն, կինը սկսում է ավելի շուտ հոգնել և դժվարանում է շարժվել: Հստակ ապացույցներ չկան, որ թռիչքը կարող է առաջացնել վաղաժամ ծննդաբերություն, սակայն ավելի լավ է ռիսկի չդիմել: Իսկ ծննդաբերել ինքնաթիռում կամ օտար երկրում այնքան էլ գրավիչ միտք չէ, և հետո թռիչքի ժամանակ ճնշման տատանումները առաջացնում են անոթների նեղացում, ինչը կարող է հանգեցնել թթվածնի անբավարարության:
  • բժիշկի կարծիքով հղիության ընդհատման վտանգ կամ ինչ-որ բարդություններ կան
  • դուք տառապում եք աէրոֆոբիայով: Հղիության ընթացքում ցանկացած սթրես վնասակար է և ձեր խուճապը կարող է ավելի վատ ազդել երեխայի վրա քան թռիչքը: Հղիության ընթացքում չեք կարող օգտագործել որևէ հանգստացնող միջոց, բացի բժիշկի նշանակածներից:
Եթե դուք որոշել եք թռչել, պետք է հիշել, որ
  • թռիչքի տևողությունը չպետք է 4 ժամից ավել լինի
  • երկար ժամանակ նստելու հետևանքով խանգարվում է արյան շրջանառությունը, ոտքերը այտուցվում են, աճում է տրոմբոֆլեբիտի և վարիկոզի առաջացման, սրացման ռիսկը: Թռիչքից առաջ տրոմբոզը կանխելու համար պետք է հագնել կոմպրեսիոն զուգագուլպաներ, պետք է կես ժամը մեկ վեր կենալ և քայլել, երբ նստած եք հաճախ փոխեք ոտքերի դիրքը, շարժեք թաթերը, մատերը:
  • Ինքնաթիռում չոր օդի պատճառով օրգանիզմը արագ հեղուկ է կորցնում և ժամը մեկ պետք է լրացնել այդ պակասը կես լիտր հեղուկով:

Ինչպես թեթևացնել թռիչքի ընթացքը

Սկսենք տոմսերից, եթե կարող եք` նախօրոք պատվիրեք տոմսերը, այս դեպքում դուք հնարավորություն կունենաք ընտրել կոնկրետ տեղեր: Առավելությունը տվեք էկոնոմ դասի առաջին շարքի տեղերին` ձեր առջև կլինի ազատ տարածություն: Եթե ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս, ընտրեք բիզնես դասի տեղերը, դրանք ավելի լայն և հարմարավետ են, պետք է նստել միջանցքի մոտ, այս դեպքում ավելի հեշտ կլինի գնալ զուգարան, չանհանգստացնելով մյուս ուղևորներին:


Отправить комментарий