
-37-ամյա հարսին Վոլոդյան սպանել է խանդի հողի վրա: Քրիստինեի ամուսինը, այսինքն` Վոլոդյայի որդին, արդեն 6 տարի է, մահացել է: Վերջին շրջանում հարսով լուրջ հետաքրքրվող տղամարդ է եղել, ով ցանկացել է ամուսնանալ Քրիստինեի հետ եւ հայրություն անել նրա 4 երեխաներին` 18 եւ 15 տարեկան տղաներին, 14 եւ12 տարեկան աղջիկներին: Սկեսրայրը, սակայն, խիստ դեմ է եղել այս հանգամանքին, մի քանի օր շարունակ վիճել են, եւ խնդրի լուծումը, փաստորեն, սկեսրայրը գտել է սպանության մեջ, այնուհետ էլ ինքնասպան է եղել:
- Հարսին սպանելուց առաջ սկեսրայրը դռան մուտքի մոտ տեղադրված թախտին պառկած է եղել, իսկ հարսը` հողամասում լվացք փռելուց: Այդ ժամանակ հարսին իր դաշույնատիպ դանակով երկու անգամ հարվածել է: Եվ երբ տանեցիները աղմուկի վրա մոտեցել են նրանց, Վոլոդյան եկել եւ շատ հանգիստ նստել է հողամասում տեղադրված բազկաթոռին: Մինչ երեխաները փորձել են օգնություն ցուցաբերել արնաքամ եղող մորը, սկեսրայրը կոշկակարի դանակով կտրել է իր կոկորդը:
- Ընտանիքը ապրում էր ծանր պայմաններում, անապահով էին: Ընտանիքը աղանդավոր էր` հիսունական: Երբ մահացավ ամուսինը` նույն բանը եղավ: Ամուսնու կույրաղիքը պայթել էր, բայց բժշկի չեն դիմել, ասել են` Աստված մեծ ա, մի բան կլինի` կփրկի: Հիմա էլ հարսի հետ էր նման հույսեր փայփայում սկեսրայրը: Կենցաղային վեճ են ունեցել, հարսը շատ է լեզվին տվել, սկեսրայրը չի դիմացել, դանակով խփել ա, բայց մինչեւ վերջ մտածում էր, որ հարսը ձեւեր է թափում: Վերջում, որ տեսել էª էլ չի շնչում` դանակով իրեն է հարվածել:
Ըստ մեկ այլ վարկածի` պապիկին դանակով հարվածել է մեծ թոռը, տեսնելով, որ մայրն արնաքամ է, վերցրել է դանակը եւ մխրճել պապի կոկորդը` ասելով` ՙդե մեռի՚: Դեպքի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ`ՀՀ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ նախաքննություն է ընթանում: Հուսով ենք, որ շատ շուտով կպարզվի` ինչն է հանդիսացել դաժան սպանությունների իրական պատճառը:
Отправить комментарий