
Բոլոր հնարավոր պատճառները, որոնք հանգեցնում եմ վիժմանը մինչ այսօր անհայտ են: Սակայն գոյություն ունեն մի քանի ֆակտորներ,որոնք այս կամ այն կերպ ազդում են վիժման վրա:
- էնդոմետրիումի վնասվացքի կամ վարակի հետևանքով անհնար կլինի ձվաբջջի իմպլանտացիան արգանդի մեջ, բայց ճիշտ իմպլանտացիայի դեպքում վիժումը անհնար է:
- հղիության ընդհատման հետևեվանքով (աբորտ)
- էմոցիոնալ, հոգեկան խանգարումներ, նյարդային սթրեսներ, վեճեր, անհանգստություն և այլն
- մարմնի վնասվածքներ
- ֆիզիկական աշխատանքից
- սեքսուալ հարաբերություններից, եթե նախկինում եղել են վիժումներ
Մեկ կամ մի քանի ֆակտորների առկայությունը կարող է հանգեցնել չպլանավորված հղիության ընդհատմանը: Այս ֆակտորներից մի քանիսը չեն կարող ազդել ապագա հղիությունների վրա (հիվանդություններ և ինֆեքցիաներ, պտղի համար վնասակար դեղամիջոցներ, որոնք առկա են կնոջ օրգանիզմում բեղմնավորման ժամանակ): Մյուսները կարող են հսկվել կամ բացառվել հղիության ընթացքում (սխալ սնունդը, ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը, մոր քաշի պակասը): Գոյություն ունեն ֆակտորներ, որոնց վրա անհնար է ազդել`արգանդի սխալ կառուցվածքը և մոր մոտ խրոնիկական հիվանդությունների առկայությունը:
Երբեմն վիժումը տեղի է ունենում բջիջների անհամատեղելիության հետևանքով`մայրական իմունոլոգիական համակարգը չի ընդունում հայրական բջիջները: Իմունոթերապիայի և լավ բժշկական հետազոտությունների օգնությամբ հնարավոր կլինի կանխել այդ իրավիճակը:
Հարկավոր է կարողանաք տարբերել վտանգ ներկայացող նշանները և սովորական հղիությունը: Օրինակ`թույլ կծկումները և ցավերը կարող է լինել ամբողջ որովայնով կամ միայն մի կողմից: Դա արգանդի աճի հետևանքն է: Եթե այդ կծկումները մշտական են,իսկ ցավերը անփոփոխ և ուղեկցվում են թույլ արյունոտ արտադրությամբ, ապա անհանգստանալու կարիք չկա, բայց ամեն դեպքում տեղեկացրեք այդ ամենի մասին ձեր բժշկին:
Վիժման հնարավոր նշաններից են ուժեղ ցավերը և կծկումները, որոնք պահպանվում են երկար ժամանակ, առատ և արտադրություն, որը շարունակվում է 2-3 շաբաթից ավել,ինչպես նաև արյունոտ արտադրությունը:Սակայն վիժման տոկոսը ավելի բարձր է, եթե անցյալում դուք ունեցել եք անցանկալի հղիության ընդհատման դեպքեր:
Отправить комментарий