ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ “ՀՏ Production”-ի կազմակերպած փողոցային բասկետբոլի բաց առաջնությունն անցել է նախապես ծրագրածի համաձայն, սպասվածից մի քիչ ավելի է եղել թիմերի քանակը, ինչը միայն ուրախացնող փաստ էր կազմակերպիչների համար:
“Միջոցառումը կրելու է ամենամյա բնույթ, մասշտաբները կմեծանան: Այս տարի 78 թիմ է մասնակցում, տարիքային եւ սեռային սահմանափակում չկա, կան նաեւ պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ, իսկ ամենատարիքով մասնակիցը 50-ին մոտ է”,- ասել է ՀՏ Հայկոն:
Առաջնությանը ներկա է եղել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Խաղերն ուղեկցվել են դիջեյական սեթերով, ընդմիջվել`հիփ-հոփ ոճի երաժշտական կատարումներով ու բրեյք դանսով, միջոցառումը վարել է “վիտամինցի” Գարիկը:
Ներկաներին ողջունել են նաեւ Լուսինե Աղաբեկյանը, Rippi-ն, Դավիթ Բադալյանը, “Մեծ Հայք” խմբից Նարեկը, Միշոն, Սիդնին եւ, իհարկե, միջոցառման կազմակերպիչներից ՀՏ Հայկոն: Բեմ են բարձրացել նաեւ երիտասարդ սկսնակ ռեփերներ Սենչոն եւ Էմ Տիկոն:
“Բասկետբոլի սիրողական խաղացող եմ` ի տարբերություն ՀՏ Հայկոյի: Ես ավելի շատ ֆուտբոլի կողմնակից եմ, բայց սա շատ լավ միջոցառում է: Լավ է, որ երիտասարդությունը հետաքրքրված է, թող զբաղվեն, որ Անթալիա չգնան”,- նշել է Նարեկը:
Լուսինե Աղաբեկյանն էլ մեզ հետ զրույցում պատմել է, որ բասկետբոլ լավ չի խաղում, բայց երբ հարմար տեղ է գտնում, գնդակը վերցնում եւ փորձում է նետել ցանցը. “Շատ եմ սիրում այս մարզաձեւը, միջոցառումն էլ շատ հետաքրքիր է, ուզում եմ` այդպիսիք Հայաստանում շատ լինեն, նաեւ առողջարար է…”:
Անդրադառնալով իր եւ Հայկոյի հարաբերություններին` Միշոն ասել է, որ ընդհարումից հետո հաշտվել են. “Ամեն ինչ նորմալ ա: Սա առաջին համագործակցությունն է, բայց հաստատ վերջինը չէ. շարունակական կլինի…”: Հիշեցնենք, որ նմանատիպ պատասխան ստացել ենք նաեւ Հայկոյից: … Հետաքրքիր է անցնում”,- ասել է Միշոն:

Отправить комментарий