Էմմին կրկին նորություն ունի:)

Էմմին եւ ԴերՀովան նոր կյանք են տվել “Այո”-ին:): “Եվրատեսիլ 2011”-ի հայաստանյան նախընտրական փուլի համար գրված երգը թեեւ չհաղթեց, բայց սիրվեց, հեղինակն ու կատարողն էլ որոշել են, որ այն պետք է տեսահոլովակ ունենա:

“Մայրս առողջական խնդիրներ ուներ, միաժամանակ լավ չէին զգում նաեւ Էմմիի ծնողները՝ Նադեժդա Սարգսյանն ու Դավիթ Բեջանյանը: Էմմիին հույս տալու համար բառերը գրեցի… Այն շատ հարազատ դարձավ նաեւ ինձ”,- ասել է ԴերՀովան: Երգի հեղինակը նշել է, որ նկարահանվում է երգի նոր տարբերակի տեսահոլովակը. “Փոփոխություններ են կատարվել գործիքավորման մեջ, հիմա այն ավելի դանդաղ ու մեղեդային է”:

Եվ այսպես, “Այո”-ի տեսահոլովակի սցենարի միտքը ԴերՀովայինն է, որն իրականացրել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, հերոսներն էլ Էմմին եւ ԴերՀովան են: “Սյուժեն երկու զարգացում է ունենալու: Կլինեն նաեւ գրաֆիկական լուծումներ”,-նշել է Արամայիսը:
““Եվրատեսիլ”-ի համար գրված այս երգը շատ թանկ ու կարեւոր է ինձ համար: “Այո”-ն հաղորդագրություն է՝ ուղղված սթրեսի մեջ գտնվող մարդկանց: Այն օգնեց ինձ, ուժ տվեց, ուժ կտա նաեւ մյուսներին: Երգը մեր երկրորդ “ես”-ի մասին է, որի օգնությամբ էլ կարող ենք հաղթահարել մեր կյանքի դժվար պահերը”,-նշել է Էմմին: Իսկ տեսահոլովակում երգչուհու ներքին ձայնը ԴերՀովան է: 

Ստորեւ առաջարկում ենք լսել “Այո” երգի՝ “Եվրատեսիլ 2011”-ի համար գրված տարբերակը:



Отправить комментарий