Սիլվա Հակոբյանի ընկերուհին “խլել է երգչուհու սիրելիին” :)



“Սիլվա Հակոբյանի սիրելիին է խլել երգչուհու ընկերուհին: Աղջիկը ոչինչ չի ձեռնարկել. իրեն հպարտ է պահել…”: Նման իրավիճակից ոչ ոք ապահովագրված չէ, բայց այս դեպքում խոսքն ընդամենը նոր տեսահոլովակի սյուժեի մասին է:): 

"Տեսահոլովակի հերոսուհու պատմությունն ինձ հետ պետք չէ կապել". Սիլվա Հակոբյան

“Ուշացել եմ” երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումը կատարել է Էդգար Հակոբյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը: Երգչուհու ոճով զբաղվել են Ֆաինա Հարությունյանն ու Արմեն Գալյանը:
“Սիրո մասին լիրիկ երգ է, որը շատերի սրտին կդիպչի: Ընկերներս փշաքաղվում են լսելիս”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Սիլվա Հակոբյանը եւ հավելել, որ տեսահոլովակը նկարահանվել է երգի խոսքերին համապատասխան:
Գլխավոր հերոսուհու դերում հանդես է գալիս հենց երգչուհին, որը նշել է, թե պատմությունն իր հետ կապել պետք չէ, քանի որ “սեր չի ունեցել, որ կորցնի”: Տեսահոլովակի պրեմիերան կկայանը վաղը` հունիսի 7-ին:
Սիլվայի փոխանցմամբ`շուտով կթողարկվի իր նոր` “Ուշացել եմ” ձայնասկավառակը: 21 երգից բաղկացած ալբոմում հինգ նոր ստեղծագործություն կա:


Отправить комментарий