Կանացի ու զգացմունքային Քիդմանը


Նիկոլ Քիդման
« Ինչ որ մեկին սիրելը նման է չափազանց խիզախ քայլ անելուն : Դու պետք է պատրաստ լինես վստահել այլ մարդուն այնպես, ինչպես ինքդ քեզ ես վստահում: Դա շատ դժվար է » 

«Ես հավատում եմ, որ դերասանությունը արվեստ է » 
« Ես վստահ եմ, որ պետք է տալ այնքան, որքան որ ստանում ես կյանքից: Պետք չէ կենտրոնանալ միայն սեփական անձի վրա» 
Նիկոլ Քիդման
«  Ամեն մի նոր կերպարի հետ փոխվում ես` դու այլևս այն չես , ինչ կայիր» 
«Ես սիրահարվում եմ բոլոր այն կերպարներին, որոնց մարմնավորում եմ» 
«Ես կարիք չունեմ մերկանալու, որպեսզի գայթակղիչ երևամ » 
Նիկոլ Քիդման
«Ինչ էլ որ պատահի` իրականացրու երազանքդ» 
« Փորձիր ապրել մեկ օրով, ժպտա և հիշիր, որ վաղն արդեն այլ օր է» 
«Երբ հրաժարվես կառավարել ապագադ` կդառնաս երջանիկ» 
«Ես վստահ եմ, որ կյանքի ցանկացած փորձ առավել կարևոր է ցանկացած մարմնավորածդ կերպարից» 
Կանացի ու զգացմունքային Քիդմանը
« Ես հավատում եմ, որ կա կիրք առաջին հայացքից: Ես կարծում եմ, որ մարդու բախտը “կբերի”, եթե այն վերածվի առավել խորը զգացմունքի: Սերն ու կիրքը միախառնվելով ստեղծում են լավագույն հիմքը հարաբերությունների համար» 
«Կարևոր չէ, թե ինչ է կատարվում քո կյանքում, կարևոր չէ, թե ինչ ես ապրել, դու միշտ կարող ես ՆՈՐԻՑ  սիրահարվել » 
«Մայրությունը տալիս է խորը զգացմունքներ ու հավատարմություն, որը դերասանուհի լինելով ուղղակի չես զգա: Մայրությունն իսկապես բացում է նոր զգացումների հորիզոն, որոնք երբեք չես զգացել, կամ հնարավոր է չես գիտակցել, որ դրանք ապրում են քո ներսում » 
Նիկոլ Քիդման
«Երբ ես տեսնում եմ որևէ տղամարդու, որն իր ընկերուհուց ցածրահասակ է` սկսում եմ հարգել նրան: Նա ինքնավստահ է և հավատում է սեփական ուժերին » 
« Գիտե՞ք, գլխավոր գաղտնիքը գեղեցիկ մնալու ՍԻՐԱՀԱՐՎԵ՛ԼՆ Է, այն իսկապես օգնում է…» 
Նիկոլ Քիդման
«Ես կարծում եմ, որ պետք է կյանքն ապրել լիարժեք, այլապես փորձը չի բավականացնի   առաջ շարժվելու այնպես, ինչպես դու ես ցանկանում» 
« Իմացի՛ր, որ ավելին կարող ես անել,քան պատկերացնում ես: Ինչ կամենաս, այն էլ կլինի: Ամեն ինչ հնարավոր է»:


Отправить комментарий