Ջոլին խոստովանել է, որ ռեժիսորական աշխատանքը հոգեկան շատ ծանր ազդեցություն է ունեցել իր վրա


Անջելինա Ջոլին չի կարողանում դիմադրել ռեժիսորական աշխատանքի ծանրությանը: Իրականում, ինչպես պարզվում է, նրա առաջին In The Land Of Blood and Honey ֆիլմի ռեժիսորական աշխատանքի պատճառով նա սկսել է լաց լինել:

36-ամյա աստղը ասել է, որ ֆիլմը նկարելիս էմոցիոնալ մեծ խնդիրներ է ունեցել, ամուսինը նրան գտել է ցնցուղի տակ պարզապես լացելիս:

«Ես պատահաբար զգացի պատասխանատվության չափը, և ես ինձ շատ փոքր զգացի, և մտածեցի, թե ով եմ ես, որ նման պատասխանատվություն ինձ վրա վերցնեմ և մտածեմ, որ ես կարող եմ ինչ-որ կերպ ինչ-որ բան փոխել: Դա իսկապես շատ ծանր էր ինձ համար»,– ասել է դերասանուհին:

Access Hollywood-ը գրում է, որ Ջոլին նաև ասել է, որ դեռ հարմարվում է իր նոր դերին. «Ես չէի պատրաստվում ռեժիսոր դառնալ, և դեռ ինձ համար դժվար է ասել, որ ես ռեժիսոր եմ: Ես միայն ցանկանում էի պատմությունը պատմել և արդյունքում դարձա ռեժիսոր»:


Отправить комментарий