«Նա հիմա չկա, անհավատալի ու սարսափելի բռնության զոհ դարձավ: Նա իմ տատիկի հարևանուհին էր: Այն, ինչի մասին կպատմեմ, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ես փոքր աղջիկ է, բայց դեպքերն այնքան տպավորիչ էին, որ երբեք չեմ մոռանա:
Նա բավականին տգեղ կին էր, բայց անսահման բարի: Բավական էր նրա հետ մեկ անգամ շփվել, զրուցել, որ նրա տգեղությունցի հետք անգամ չմնար. դառնում էր շատ սիրելի ու հմայիչ:
Նրանց ընտանիքը շատ համերաշխ էր, 5 երեխա ունեին, փոքրը` 2 տարեկան: Ամուսինը հովիվ էր` ճանաչված, վաստակավոր: Ապրում էին հաշտ ու խաղաղ, օգնում հարևաններին ու բարեկամներին: Բայց մի միջադեպ առիթ դարձավ, որ այդ խաղաղ կյանքը դժոխքի վերածվի:
Մի անգամ ամուսինն ու նրա ընկերները խնջույքի ժամանակ` խմիչքի ազդեցության տակ, սկսում են վիճաբանել: Ընկերներից մեկը նրևա կնոջ մասին գովեստի խոսքեր է ասում` կնոջը ամուսնուց բարձր գնահատելով: Դա պատճառ է դառնում, որ այդ մարդը սկսկի խանդել և չվստահել իր կնոջը:
Շուտով այդ խանդը վերածվում է հիվանդության: Նա ամեն օր հարբած գալիս է տուն և տեսարաններ սարքում: Ի վերջո, հեռանում է ընտանիքից: Բարեկամները, փորձելով նրան հանել այդ հիվանդագին վիճակից, տեղավորեցին հոգեբուժական հիվանդանոցում: Կինը մենակ մնաց իր 5 երեխաների հետ: Ամուսինը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մնաց Երևանում աշխատելու: Բայց մեկ-մեկ էլի խմում էր, հիշում ընտանիքը, գալիս ու նորից խանդի տեսարաններ սարքում, տանը թաքնված մարդ փնտրում, կնոջը ծեծում ու հեռանում:
Մի անգամ էլ գալիս է գիշերով: Կինը քնաթաթախ արթնանում և դիմավորում է ամուսնուն: Բայց դեռ չի հասցնում մի բառ ասել, երբ գլխին ստացած կացնի հարվածից արնաթաթախ գլորվում է գետնին: Այդքանով էլ չբավարավելով` ամուսինը մի քանի անգամ դանակով խոցում է արդեն մեռած կնոջը: Սենյակի պատերն ու ամբողջ կահույքը ողովում են արյունով:
Քնից վեր թռած երեխաները սարսափով տեսնում են այդ զարհուրելի տեսարանը: Նրանց աղմուկից վրա են հասնում հարևանները և շտապօգնություն ու ոստիկանություն կանչում:
Ամուսնուն դատեցին, իսկ երեխաները մեծացան բարեկամի տանը…»:
Отправить комментарий