Աղջիկները ցանկանում են միայն, որ դուք հասկանաք թե ինչ է ուզում նրանց սիրտը և ոչ թե բանականությունը: Աղջիկները ուզում են, որ իրենց հասկանան անգամ այն ժամանակ, երբ անգամ իրենք իրենց չեն հասկանում:Բոլոր նրանք, ովքեր կարողանան սա անել, կհասկանան, թե որն է աղջիկների ուզածը: Աղջիկները շատ հաճախ ոչինչ էլ չեն ուզում, նրանք ոչինչ չեն ուզում այդ պահին, բայց իրենց թվում է, թե մի բան պակաս է, ինչ-որ բանի կարիք ունեն, իսկ տղաները դա չեն հասկանում:
Այո, աղջիկները շատ բարդ են, առեղծվածային, անհասկանալի, երբեմն նյարդային, դյուրագրգիռ, երբեմն հակասական, իսկ երբեմն էլ հասարակ պայծառ ու ուրախ, անհոգ ու երջանիկ: Իսկ տղաները միայն պետք է հասկանան, թե աղջիկը տվյալ տրամադրություններից որ մեկում է գտնվում այդ պահին ու շարժվել ըստ իրավիճակի:Այդ ժամանակ տղաների մոտ հարց չի առաջանա, թե արդյոք ինչ են ուզում աղջիկները:
Եվ վերջում` երբեք մի մոռացեք, որ աղջիկները բարդ, տրամաբանական, խճճված ու հանելուկային խնդրից էլ դժվար են լինում, իսկ այն տղան, ով սիրում է խնդիրներ ու հանելուկներ լուծել, ապա նա անպայման կհասկանա, թե աղջիկը ինչ է ուզում:
Отправить комментарий