ՀՏ Հայկոն ու Միշոն ընդհարումից հետո առաջին անգամ կհամագործակցեն

Հուլիսի 8-ին ժամը 16:00-ին Հյուսիսային պողոտայում կմեկնարկի փողոցային բասկետբոլի բաց առաջնությունը` “ArmStreetBall 2012”-ը:
Համերգային շոու-ծրագրով ուղեկցվող միջոցառմանը մասնակցելու են ՀՏ Հայկոն, Միշոն, “Մեծ Հայք” խումբը, “Ռեդ Լայթ” խմբից Սենչոն, Դավիթ Բադալյանը, Rippi-ն, Լուսինե Աղաբեկյանն ու այլք:
Միջոցառումը կազմակերպել է “ՀՏ Production”-ն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:
Անդրադառնալով Միշոյի մասնակցությանը “ՀՏ Production”-ի կազմակերպած միջոցառմանը` ՀՏ Հայկոն ասել է հետեւյալը. “Միշոն առաջին անգամ է մասնակցում իմ փրոդաքշնի կազմակերպած միջոցառմանը, բայց մեր հարաբերությունները նորմալ են, պարզապես չէինք աշխատում իրար հետ”:
Կարելի է ասել հայկական շոուբիզնեսում այս երկու ռեփերների միջև սկանդալային վեճերը վերջապես ավարտված են և նրանք լավ հարաբերություններ ունեն:


Отправить комментарий