-Հարգելի բժիշկ, ծննդաբերությունից հինգ ամիս է անցել, բայց դաշտանային ցիկլս չի վերականգնվել: Խնդրում եմ ասեք` ի՞նչ անեմ: Շնորհակալություն:
ՆՈՐԱՅՐ ՊՈՂՈՍՅԱՆ` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ.
- Հարգելի նամակագիր, երեխային կրծքով կերակրելու ընթացքում արյան մեջ բարձրանում է պրոլակտինի քանակը (պրոլակտինը (լատ. prolactinum) հիպոֆիզի առաջնային հատվածի հորմոններից մեկն է: Այն անհրաժեշտ է լակտացիայի իրագործման համար): Իսկ այս ֆոնին կարող է չվերականգնվել դաշտանային ցիկլը, հազվադեպ է լինում հակառակը: Այն անհատական բնույթ է կրում: Ամեն դեպքում, դաշտանային ցիկլի բացակայությունը կրծքով կերակրելու ընթացքում համարվում է նորմա: Ֆիզիոլոգիական պրոցես է, որը կարող է տեւել ընդհուպ մեկ ու կես տարի: Նայած, թե որքան ժամանակ է մայրը կերակրում երեխային: Վերոնշյալ խնդրի դեպքում որեւէ բուժում չի նշանակվում, դեղամիջոց դուրս չի գրվում: Ուստի, խուճապի մատնվելու որեւէ հարկ չկա:
Անհանգստանալ պետք է միայն այն դեպքում, եթե արդեն դադարեցրել եք կրծքով կերակրելը եւ Ձեզ մոտ արդեն մի քանի ամիս է, ինչ չի վերականգնվել դաշտանային ցիկլը: Այստեղ, ցանկալի է դիմել մասնագետի` գինեկոլոգի, հանձնել արյան անալիզ, որոշել հորմոնների քանակն ու պարզել խնդիրը, արդյոք Ձեզ մոտ հորմոնալ խանգարում է, թե`ոչ: Պրոլակտինի բարձր քանակի դեպքում նշանակվում է հատուկ կարգավորող դեղորայք:

Отправить комментарий