Ուղեղի ակտիվության ուսումնասիրությունը բժշկական տեխնիկայի միջոցով կարող է կանխորոշել սեռական ակտիվությունը։ Հետազոտողները պարզել են, որ էրոտիկ տեսարաններ դիտելիս ուղեղի գերակտիվ աշխատանք ցուցաբերող մարդիկ առավել հակված են սեռապես ակտիվ լինելու։
Դարթմաութ համալսարանի գիտնականները մի խումբ ուսանողների էրոտիկ տեսանյութ են ցուցադրել և նրանց մտավոր ակտիվության մոնիտորինգ իրականացրել։
Ամիսներ անց ուսանողները գիտնականներին հայտնել են իրենց սեռական կյանքի ակտիվության մասին։ Պարզվել է՝ ովքեր պատկերներին մեծ արձագանք էին տվել, սեռապես ակտիվ են եղել։
Գոյություն ունեն երկու գործոններ, որոնք կարգավորում են երկու խմբի մարդկանց պատասխանը սեռական վարքի համար։ Դրանցից մեկը քիմիական է, այսինքն՝ տեստոստերոնի քանակը օրգանիզմում։ Ում մոտ տեստոստերոնի մակարդակը բարձր է, նա կարող է էրոտիկ պատկերներ տեսնելուն պես զուգընկեր փնտրել։
Հաջորդ գործոնը՝ մշակույթն ու դաստիարակությունն են։ Մարդիկ, ովքեր մեծացել են հասարակություններում, որտեղ սեքսը «տաբու» է, առավել ամաչկոտ են և սեռապես պասիվ։
Հետազոտության նպատակն է ապացուցել ուղեղի վճռորոշ դերը սեռական «դրայվի» հարցում










Отправить комментарий