
Հայտնի երգչուհի Բեյոնսեն կրկին զարմացրել է ոչ միայն երկրպագուներին, այլ նաեւ սեփական ամուսնուն` ռեփեր Ջեյ Զիին:
Նախկինում Բեյոնսեն սիրելիին երջանկացնում էր ավտոմեքենաներով, սակայն այս անգամ երգչուհին գերազանցել է սիրելիի սպասելիքները` նվիրելով նրան 50 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ:

Նվերը Բեյոնսեն պատրաստել է հատուկ Հայրերի օրվա առթիվ` այդ կերպ ցույց տալով Ջեյ Զիին, թե որքան հրաշալի հայր է նա: "Bombardier Challenger 850″ ինքնաթիռը նախատեսված է 15 հոգու համար, ունի խոհանոց, սենյակ, ննջարան եւ 2 լոգարան:
Отправить комментарий