Զինծառայողներից մեկն իր ինքնաձիգով կոկորդից կրակել է իրեն ու, բարեբախտաբար, ողջ մնացել

Սամվել Խաչատուրի Ավետիսյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Թերթը տեղեկացել է, որ Սամվելն ընտանեկան ինչ-որ խնդիրներ է ունեցել և ինքնասպանության քայլին դիմել է հեռախոսազրույցից հետո: ”Պարզեցինք նաև, որ Սամվելը բանակ է զորակոչվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի զինկոմիսարիատից: Ըստ այդ նույն աղբյուրների` զինվորին շուտով կտեղափոխեն Երևան, քանի որ նրա վիճակը անհուսալիորեն ծանր է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը հաստատեց ”Ժողովուրդ”-ի տեղեկությունը` հավելելով, որ դեռևս քրեական գործ չի հարուցվել”,- գրում է թերթը


Отправить комментарий